Ձեր հարցերը

Հաճախ տրվող հարցեր և դրանց պատասխանները

Ինչպե՞ս կապվել Ձեզ հետ
Բոլոր հարցերով կարող եք զանգահարել 010 (011) 57-16-16 հեռախոսահամարին: Մեր զանգերի կենտրոնը հասանելի է շաբաթը 7 օր, օրը՝ 24 ժամ:
Ի՞նչ պայմաններով է կատարվում միացումը
Բազմահարկ բնակելի շենքերում միացումը կատարվում է անվճար, իսկ սեփական տներում միացման աշխատանքների համար անհրաժեշտ է վճարել 7000 դրամ։ Միացման նման պայմանները գործում են թե 6, թե 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում: Կարճաժամկետ բաժանորդագրության դեպքում բազմահարկ բնակելի շենքերում միացման համար անհրաժեշտ է վճարել 2,000 դրամ՝ գումարած օգտագործված մալուխների գումարը՝ 1 մետրը 100 դրամ:
Դուք հասանելի՞ եք արդյոք մեր տարածքում
Ձեր տարածքում հասանելիությունը ստուգելու համար խնդրում ենք այցելել այստեղ:
Ինչքա՞ն են տևում միացման աշխատանքները
Միացման աշխատանքները տևում են 1-1,5 ժամ:
Ինչպե՞ս և երբ կատարել վճարումը
Վճարումը կատարվում է կանխավճարային սկզբունքով՝ առանց տանից դուրս գալու: Մեր տեսուչներն ամեն ամիս տվյալ տարածքի համար սահմանված վճարման օրը մոտենում են Ձեր բնակարան՝ վճարումն ընդունելու նպատակով:
Եթե պայմանագիր ենք կնքել, կարո՞ղ ենք այն որոշ ժամանակով կասեցնել
Այո, կարող եք։ Հեռարձակման ժամանակավոր կասեցման համար անհրաժեշտ է կապվել զանգերի կենտրոն և երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության ժամանակավոր կասեցումը կիրականացվի: Ժամանակավոր կասեցումը կատարվում է առավելագույնը 60 օր ժամկետով:
Ինչպե՞ս կարող ենք փոխել Wi Fi-ի գաղտնաբառը
Հերթականությամբ կատարեք հետևյալ քայլերը
• Ցանկացած բրաուեզերի որոնման հատվածում գրում եք հետևյալ հասցեն՝ 192․168․224․1
• Admin վանդակում մուտքագրում եք admin և սեղմում Login
• Մտնում եք Wireless Setup մասից Wireless Security
• Pre-Shared Key վանդակում գրում եք Ձեր ցանկացած գաղտնաբառը և սեղմում Apply

Կարո՞ղ ենք միայն ինտերնետից օգտվել
Առայժմ միայն ինտերնետ ծառայությունից չեք կարող օգտվել, տրամադրում ենք փաթեթով՝ հեռուստաալիքների հետ միասին։
Կարո՞ղ ենք թվային հեռուստաալիքների հետ միասին օգտվել ինտերնետից
Ինտերնետ ծառայությունը տրամադրում ենք փաթեթով՝ միայն անալոգային ալիքների հետ միասին։